Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Խստացվում է վերահսկողությունը

ՀՀ ԱՆ. Խստացվում է վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները: 

 

Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:

Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաև գործառույթների բաշխում տեսչության պետի և տեղակալների միջև: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման և աշխատանքների կատարման  համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ  տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն  կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն  էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն և հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։





Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ